Aravot.am-ի տեղեկություններով, օրերս գողություն է տեղի ունեցել Արթիկ քաղաքի հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում (անունը չենք հրապարկում, որպեսզի չդիտարկվի գովազդ)։
Հոկտեմբերի 28-ին հյուրանոցառեստորանային համալիրի սեփականատեր Հ․Վ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ նույն օրը ժամը 04․00-ից մինչև 05․00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ եղանակով բացել են իրեն պատկանող հյուրանոցառեստորանային համալիրի արևելյան կողմում գտնվող, դեպի բակ գնացող առաջին հարկի պատուհանը և ներխուժել են խոհանոց։
Այնտեղից գողացել են իր կնոջը պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է բանկի քարտ՝ 75 դրամ մնացորդով, 50 հազար դրամ կանխիկ գումար։ Պահեստարանից գողացել են որդուն պատկանող կիսավերարկուն, իսկ մուտքի ցուցասեղանի՝ /բարի/ վրայից գողացել «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսն և դյուրակիր համակարգիչը։
Գողություն կատարած անձը կամ անձիքն հեռացել են մուտքի դռնից՝ դռան վրա եղած բանալիով բացելով այն։ Նրանք պատճառել են մոտ 200 000 դրամի նյութական վնաս։
Կարդացեք նաև
Ձեռնարկվել են միջոցառումներ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գործը քննվում է Արթիկի և Անիի քննչական բաժնում։


















































