ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցության ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Նոյեմբերի 4-5-ը Բաքվում բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացրել, մասնավորապես՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների և տեղական փորձագետների հետ՝ քննարկելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը, կենտրոնանալով Նախիջևանի, տարածաշրջանային համագործակցության և մարդասիրական հարցերի վրա։
ԵՄ-ն խորապես հանձնառու է համագործակցության ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ ՝ Վաշինգտոնից հետո ստեղծված թափը պահպանելու և ապահովելու համար, որ խաղաղության օգուտները ընդհանուր լինեն և զգացվեն ամբողջ տարածաշրջանում»,- գրել է Մագդալենա Գրոնոն Х սոցիալական ցանցում։


















































