Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Սաակաշվիլիի և ընդդիմադիր 7 գործիչների դեմ

Նոյեմբեր 06,2025 20:50

«Ազատություն». Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել ութ հայտնի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, արևմտամետ «Ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի, արդարադատության և կրթության նախկին նախարար Նիկա Գվարամիայիդեմ։ Նրանք մեղադրվում են պետության դեմ հանցագործությունների համար։

«Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, մինչ Վրաստանի կառավարությունը ընտրել էր խաղաղության պահպանման ուղին և հրաժարվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներից», որոշ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներ արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին տեղեկություններ են փոխանցել նավթամթերքի ներմուծման և վրացական ռազմական ոլորտում տիրող իրավիճակի մասին»,- հայտարարել է գլխավոր դատախազը՝ պնդելով, թե ընդդիմադիրները «կեղծ տեղեկություններ են տարածել, թե Վրաստանի օդային տարածքը օգտագործվում է Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար»:

Մեղադրյալների մեծ մասն արդեն իսկ գտնվում է ճաղերի հետևում՝ տարբեր մեղադրանքներով։ Վրաստանի իշխող կուսակցությունը նաև դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր երեք կուսակցությունների գործունեությունը արգելելու համար։ Եվրոպայի խորհրդից զգուշացրել էին, որ այդ քայլը Վրաստանին կտանի բռնապետության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930