Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Քոլոյանի նկատողությունը Ալիսա Գեւորգյանին դատարանն անվավեր է ճանաչել

Նոյեմբեր 06,2025 21:03

«Ուրախ եմ, որ իմ սկզբունքները եւ արդարության մասին պատկերացումները չեն հակասում նաեւ ՀՀ օրենքներին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին ավագ լրագրող Ալիսա Գեւորգյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Ալիսա Գեւորգյանի հայցն ընդդեմ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն  Քոլոյանի։ Վերջինիս  որոշումը՝  Ալիսա Գեւորգյանին նկատողություն տալու մասին, անվավեր է ճանաչվել։

Դատարանի գնահատմամբ՝ Արմեն Քոլոյանի նկատողություն հայտարարելու համար իրավական հիմք հանդիսացած որոշումը (Հանրային հեռարձակողի խորհրդի 2019թ. 52-Լ որոշումը) եւ հավելվածը կորցրել են իրենց իրավաբանական ուժը դեռեւս 2020 թվականից՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչվելու հետեւանքով։

Ալիսա Գեւորգյանին Արմեն Քոլոյանը նկատողություն էր հայտարարել «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի՝ մայիսի 30-ին արված ֆեյսբուքյան գրառումով կիսվելու համար։

Գրառումը հետեւյալ բովանդակությունն ուներ․ «Երբեք մտքովս չէր անցնի, որ կապրեմ մի երկրում, որտեղ առաջին դեմքն ընդդիմախոսներին պատասխանում է անձնական բանսարկություններով եւ փողոցային բառապաշարով»։

29 տարիների աշխատանքից հետո, Ալիսա Գեւորգյանը վերջերս Հանրային ռադիոյից ազատման դիմում է գրել։

«Հարցի բարոյական կողմի մասին խոսելն ավելորդ է։ Տնօրենի գործելաոճի եւ գործողությունների գնահատականը թողնում եմ ձեզ»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նկատել է Ալիսա Գեւորգյանի փաստաբանը՝ Կարինե Ղաշանգյանը։

Ալիսա Գեւորգյանը միակ որդուն՝ Դավիթին, կորցրել է 44-օրյա պատերազմում։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930