«Ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպմանը։
«Բանակի արդիականացման գործընթացը շարունակվելու է։ Այս կոնտեքստում մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի զինված ուժերի հետ», նշել է Ալիևը։
«Մենք հասել ենք այն գլխավոր նպատակին, որ մեր առջև ծառացած էր նախորդ դարասկզբից՝ Ադրբեջանի անկախացումից ի վեր։ Խոսքը մեր հողերն օկուպացիայից ազատագրելու մասին է», ասել է Ալիևը։


















































