Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն այսօր քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ անտարբերության եւ հիասթափության վերացման համար պետք է մասնակցել ընտրությանը։
Մայր Հայաստան շարժման անդամ, Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մանուկ Սուքիասյանն էլ իր հերթին ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության յոթ տարիներին «բերել է պատերազմներ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ եւ նվաստացում»։
Կուսակցության ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, որն իր ֆեյսբուքյան էջում այսօր լուսանկարներ է հրապարակել՝ վերնագրելով «Իմ հայրենի Դողս»։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ


















































