ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատավարությունը շարունակվում է՝ ներկայումս գտնվելով ապացույցների ուսումնասիրման փուլում։
Երեկ՝ նոյեմբերի 5-ի դատական նիստը ևս ընթացել է լարված մթնոլորտում՝ պայմանավորված նոր բացահայտումներով, որոնք էական կասկածի տակ են դնում դատախազության ներկայացրած ապացույցների ճշգրտությունը և գործի հիմքում դրված հաշվարկների հիմնավորվածությունը։
Դավիթ Հարությունյանի և նրա պաշտպանական թիմի հայտարարությունների համաձայն՝ դատախազության ներկայացրած նյութերում առկա են մի շարք կոպիտ սխալներ և փաստացի անհամապատասխանություններ։ Մասնավորապես՝ եկամուտների և ծախսերի վերաբերյալ քաղվածքներում ներառվել են երրորդ անձին վերաբերող տվյալներ, ով որևէ առնչություն չի կարող ունենալ տվյալ գործի հետ և, ըստ օրենքի, չի կարող դիտարկվել որպես շահառու կողմ։
Պաշտպանական կողմը նաև մատնանշել է, որ դատախազության կողմից ներկայացված եկամուտների և ծախսերի հաշվարկներում բացակայում է հստակ մեթոդաբանությունը։
Կարդացեք նաև
Այսինքն՝ յուրաքանչյուր դրամական շարժի հաշվարկը իրականացվել է դատախազության հայեցողական մոտեցմամբ, առանց միասնական և թափանցիկ չափանիշների, ինչը վտանգում է գործի օբյեկտիվ քննությունը և իրավական որոշման արդարացիությունը։
Այս համատեքստում դատարանում պաշտպանական կողմը ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ օրս դատախազությունը չի տրամադրել այն հաշվարկային բանաձևերը կամ մեթոդական փաստաթղթերը, որոնց հիման վրա են կատարվել հաշվարկները։ Այս հանգամանքն էական խոչընդոտ է ստեղծում պաշտպանական կողմի համար՝ ամբողջական և հիմնավորված հակափաստարկ ներկայացնելու տեսանկյունից։
Բացի թվային անհամապատասխանություններից բացահայտվեցին դատախազության կողմից ներկայացված նյութերում առկա «տեխնիկական վրիպակներ»։
Մասնավորապես, փաստաթղթերում նշված էր մեկ կազմակերպության անվանում, սակայն փոխարենը պետք է նշված լիներ մեկ այլը։ Սա ևս կարելի է դիտարկել որպես պաշպանական կողմին խճճելու միջոց։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


















































