Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեզ որբացած ենք զգում, որովհետև այստեղ չէ մեր հայրը, մեր Առաջնորդը, ում աղոթքով էին սկսվում այս ժամերգությունները». Տեր Եղիշե քահանա Բարսեղյան

Նոյեմբեր 06,2025 23:40

Արագածոտնի թեմն այսօր կրկին մեկտեղվել  էր միասնական աղոթքի՝ միասնաբար աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։

Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Մուղնու Սուրբ Գևորգ  եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Թեմի հոգևոր դասին աղոթակից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:

Ժամերգության ընթացքում շարականի երգեցողությամբ հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքն ամփոփող  սրբատեղիին՝ խնդրելով քաջամարտիկ Սրբի բարեխոսությունը:

Ավարտին իր խոսքն ու պատգամը հավատացյալների փոխանցեց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:

Տեր Հայրն իր խոսքում ցավ հայտնելով, նշեց. «Մենք մեզ որբացած ենք զգում, որովհետև այստեղ չէ մեր հայրը, մեր Առաջնորդը, ում աղոթքով էին սկսվում այս ժամերգությունները: Իսկ մեր եղբայրը՝ Տեր Գարեգինը, պետք է այստեղ լիներ, որ միասին պատրաստվեինք և դիմավորեինք ամենքիդ ու այսօր առավել ուրախ սրտով աղոթեինք»:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930