Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյանի համայնքապետի մասով վարույթի վերաբերյալ որոշում է ընդունել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 07,2025 10:10

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի կողմից շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում է ընդունել։

Բանն այն է, որ «Հետքը»-ը պարզել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով, ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Հետաքրքիրն այն է, որ համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:

Հանձնաժողովն արձանագրել է, որ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի՝ 2024թ. մարտի 14-ի որոշմամբ համայնքի բյուջեից 180 հազար դրամ է տրամադրվել «Կամո Մամյան» ԱՁ-ին։

Աղաբաբյանը լրատվականին հայտնել է, որ գումարի փոխանցումը կատարվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների հետ նախատեսված հանդիպման եւ այդ միջոցառման ծախսերը հոգալու նպատակով։ Սակայն, նրա պարզաբանմամբ, որոշման մեջ տեղի ունեցած փաստաթղթային սխալի հետեւանքով սխալմամբ գրվել է «Ապրելու երկիր» կուսակցություն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930