Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

«Իրենք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ այս բյուջեով գնել ՀԷՑ-ը, եթե, իհարկե, նորից արտաքին պարտքը շատ մեծ գումարներով չծանրաբեռնեն». Դավիթ Ղազինյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2025 10:18

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա ճակատագիրը կախված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ձեւացրել է, թե իրեն անհայտ է ՀԾԿՀ-ի որոշումը, այն քանի դեռ չկա, ինքը չի կարող ասել, թե ՀԷՑ-ի վերաբերյալ իր նախկինում հնչեցրած որ սցենարը կյանքի կկոչվի։ Միեւնույն ժամանակ չի թաքցրել, որ կառավարությունը մտադիր է գնել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ը, իսկ գնման գործընթաց հնարավոր է կազմակերպել, երբ ՀԷՑ-ին զրկեն լիցենզիայից:

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Փաշինյանն իրականում շատ լավ գիտի, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին զրկելու է լիցենզիայից, այդուհանդերձ, գնման գործընթաց, ըստ մեր զրուցակցի, չի կայանալու, որովհետեւ խոսքը չափազանց մեծ գումարի մասին է, որը պետական բյուջեի միջոցներում չկա: «Իրենք շատ լավ գիտեն, որ հնարավոր չէ այս բյուջեով գնել ՀԷՑ-ը, եթե, իհարկե, նորից արտաքին պարտքը շատ մեծ գումարներով չծանրաբեռնեն»,- ասաց Ղազինյանը՝ գումարի չափ չհրապարակելով, միայն ասաց, որ գնի մասին հայտնի կդառնա լիցենզիայից զրկելուց հետո` միջազգային անկախ գնահատող ընկերության գնահատականների արդյունքում: «Մեր պնդումն է լինելու, որ գնահատող ընկերությունը լինի միջազգային հեղինակավոր ընկերություն, տեղական ընկերություն չպետք է լինի՝ հայտնի պատճառներով։ Գնահատված արժեքին կգումարվի եւս 15 տոկոս՝ գերակա շահի մասին օրենքով»։

Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հիմքերը չափազանց թույլ են, եւ սրանով է պայմանավորված, որ Հանձնաժողովը երեք անգամ երկարաձգել է վարույթի ժամկետը՝ սահմանված մեկական ամսով:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930