ՔՊ խմբակցության պատգամավորները նոյեմբերի 5-ին այցելել են Տավուշի մարզ` Կիրանց եւ Ոսկեպար` Դիլիջանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու:
Անդրանիկ Նազարյանը, որը ծնվել եւ մեծացել է Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ՔՊ-ականները` Փաշինյանի գլխավորությամբ, Կիրանց ամեն անգամ այցելում են գաղտագողի:
Ըստ մեր զրուցակցի` այն պահին, երբ Փաշինյանը գալիս է գյուղ, գյուղացիներին իրավապահներն արգելում են իրենց բակի դարպասներից դուրս գալ, ասում են` չի կարելի. «Ես տանը չեմ եղել, բայց երկու իրավապահ, մեկը՝ քաղաքացիական հագուստով, չեն թողել իմ տնեցիներին դուրս գալ տնից, ավելին` հրամայել են դարպասներից դուրս չգալ եւ չմոտենալ Նիկոլ Փաշինյանին»:
Անդրանիկ Նազարյանը տարակուսում է․ ինչո՞ւ էին այդքան երջանիկ ՔՊ-ականները, եւ ինքն էլ իր հարցին պատասխան է տալիս. «Իրենք էլ գիտեն, թե որքան մերժելի են, որքան չսիրված են: Գալիս են Կիրանց, առանց ոչ մեկին տեղեկացնելու, գուցե միայն վարչական ղեկավարներին` ես դա չեմ կարող ասել, սակայն մարդիկ այդպես էլ չեն իմանում, թե ոնց եկան, ոնց գնացին: Գալիս են ամեն անգամ, իրավապահներով գյուղը շրջապատում, փակում բոլոր ճանապարհները, մեզ էլ արգելում են տներից, դարպասներից անգամ դուրս գալ: Լավ, ես չեմ հասկանում՝ երկրի ղեկավարը կարո՞ղ է այսքան վախենալ իր ժողովրդից: Արդեն բոլոր հարցերի պատասխանը տալիս է այդ վախը:
Կարդացեք նաև
Վլադիմիր Մովսիսյանն իր բերանով է ասել, թե քանի տասնյակ հեկտար հող է Ադրբեջանը Հայաստանից յուրացրել, փոխանակ այդ մասին խոսեն, փոխանակ մեր շահերն առաջ տանեն, տեսեք, թե ինչերից են խոսում: Եթե մի երկրի ղեկավար իր պետության քարտեզները համարի կեղծ, իսկ Ադրբեջանի քարտեզները՝ բացարձակ ճշմարտություն, լավ, էլ էդ մարդուց ի՞նչ ենք մենք սպասում»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































