Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար

Նոյեմբեր 07,2025 12:22

Ֆասթ բանկն օրերս ներկայացել է Կապանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։

Համաժողովին կից ընթացել է «Բանկերը մեկ տեղում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ Ֆասթ բանկի պատվիրակները մարզի գործարարներին և քաղաքացիներին ներկայացրել են Բանկի կողմից իրականացվող ֆինանսավորման ծրագրերը՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար։

Ցուցահանդեսի մասնակիցները ծանոթացել են «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրին, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով՝ հնարավորություն ունենալով ձեռք բերել հավելյալ միջոցներ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։

Ֆասթ բանկը ներկայացրել է նաև  KfW բանկի կողմից ֆինանսավորվող   միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված վարկը, որի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 11.9% (փաստացի տոկոսադրույք՝ 12․56-15․91%):

Ներկաների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել Տեմպ բիզնես վարկը, որն իր ոչ ավանդական կոնցեպտով միակն է Հայաստանում։ Այն իրականացնում է հաճախորդի վարկունակության գնահատում ոչ ֆինանսական ցուցանիշների միջոցով՝ ՓՄՁ հաճախորդն ուղղակի լրացնում է բիզնեսին համապատասխան հարցաթերթիկ և ստանում անգրավ բիզնես վարկ։  Ի դեպ, վարկային ծրագրերի խորհրդատվությունը հնարավոր է ամրագրել նաև առցանց տարբերակով։

Ֆասթ բանկի ՓՄՁ պրոդուկտների ծառայության ղեկավար Կարինե Սահակյանը նշել է․ «Ֆասթ բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ կարևորում ենք տարածաշրջանների համաչափ տնտեսական զարգացումը։ Այս համաժողովը նաև լավ հնարավորություն էր մեզ համար տեղում ծանոթանալ Սյունիքի ձեռնարկատերերի հետ և հասկանալ նրանց խնդիրները, հասկանալ տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային հնարավորությունները»։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930