Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Փաշինյանին անվանել է «Հայաստանի նախագահ»

Նոյեմբեր 07,2025 13:37

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, նախօրեին կայացած համաժողովի ընթացքում նոր մանրամասներ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Այդ բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շրջվեց դեպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հարցրեց նրան,- «Ինչո՞ւ դադարեցրեցիք հայերի դեմ հարձակումը։ Չէ՞ որ նրանք փախչում էին, իսկ ձեր բանակն անհամեմատ ավելի ուժեղ էր», – ըստ Ուիթկոֆի հարցրել է Թրամփը։ «Ես այդքանն էի ուզում՝ այն ինչ գրավել էին հայերը», – ըստ Ուիթկոֆի պատասխանել է Ալիևը։

Ուիթկոֆը Նիկոլ Փաշինյանին անվանել է «Հայաստանի նախագահ»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Հայաստանը բացմիցս անվանել է Ալբանիա, ինչի շուրջ անգամ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման է կատակել:

Օգոստոսի 19-ին «The Mark Levin Show»-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ ինքը վճռորոշ դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման գործում՝ «Ադրբեջանը» արտաբերելով որպես «Աբերբայջան» և Հայաստանը կոչելով «Ալբանիա»:

Սեպտեմբերի 18-ին էլ Մեծ Բրիտանիայում՝ վարչապետ Քիր Սթարմերի և իր մամուլի ասուլիսում խոսելով Երևանի և Բաքվի միջև հակամարտության ավարտի մասին՝ Թրամփը Հայաստանի փոխարեն կրկին «Ալբանիա» էր նշել, Ադրբեջանի փոխարեն՝ «Աբեր-բայջան»:

Դրանից ընդամենը օրեր առաջ էլ Թրամփը նաև Fox News-ին էր ասել, թե կանխել է «Ադրբեջանի և Ալբանիայի» միջև պատերազմը։

Սեպտեմբերի 20-ին Վիրջինիայի պատմական Մաունթ Վերնոն կալվածքում կայացած ամերիկյան «Cornerstone Institute»-ի հիմնադիրների ընթրիքի ժամանակ Թրամփը կրկին անդրադարձավ խաղաղարարական իր գործունեությանը՝ «հավաստիացնելով», թե դադարեցրել է Կամբոջայի և Հայաստանի միջև պատերազմը:

Չմանրամասնելով, թե ինչն էր իրարից այդքան հեռու գտնվող Պնոմպենի և Երևանի առաջնորդներին դրդել պատերազմել, Թրամփն ասաց, թե «պատերազմը նոր էր սկսվում, և այն վատն էր»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930