Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՄԻՊ-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հարցեր

Նոյեմբեր 07,2025 14:51

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Նոյեմբերի 6-ին այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանը և Դատարանի քարտուղարի տեղակալ Աբել Կամպոսը:

Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համագործակցության, ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հարցերը, ազգային մակարդակում մարդու իրավունքների ոլորտում առկա հիմնական խնդիրները, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղիները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքներին և իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին առնչվող ժամանակակից մարտահրավերների շուրջ։

Զրուցակիցները վերահաստատել են հանձնառությունը` շարունակելու համագործակցությունը` նպատակ ունենալով ակտիվացնել երկխոսությունը և ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930