Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Հասկանալով՝ եկեղեցին է հայկականությունը պահում, հիմա էլ թիրախավորում են, որ այդ ուժը՝ հայության ուժը, չլինի. Կարապետյան

Նոյեմբեր 07,2025 16:31

«Միասնական ճակատով միայն կարելի է հաղթել այն ուժերին, որոնք այսօր գրավել են Հայաստանը: Մի թերագնահատեք այդ ուժերին, իրենք շատ հստակ ծրագրով, շատ խելացի ու թիրախային խփում են այն բոլոր հիմքերին ու մեր հենասյուներին, որոնց վրա խարսխված են հայությունն ու հայոց պետականությունը», -այսօր «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետեւանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

Նրա խոսքով ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնալիս պետք է հարց տանք՝ մենք հայությա՞ն համար ենք ընտրություն անելու, հայոց պետականությա՞ն համար, թե՞ մի խումբ մարդկանց, որոնց տիկնիկային թատրոնի նման դրսից խաղացնում են, որոնք ոչ մի աղերս չունեն հայկականության, էլ չեմ ասում համահայկականության հետ:

Ինչ վերաբերում է սփյուռքին՝պարոն Կարապետյանն ասաց՝ պետք է թույլ չտանք, որ սփյուռքը պարփակվի իր խնդիրներով. «Որ հանկարծ անհույս ու բարոյալքված վիճակում տեսնելով ՀՀ-ն՝ սփյուռքը շուռ չգա իրենց սփյուռքյան խնդիրներին: Պետք է հասկանան, որ ՀՀ գոյությունը նաեւ իրենց գոյությունն է: Եթե չլինի ՀՀ պետականությունը, թող իմանան՝ սփյուռքը մի սերունդ, առավելագույնը երկու սերունդ, էլ սփյուռք էլ չենք ունենա: Հասկանալով, որ եկեղեցին է, որ հայկականությունը պահում է, հիմա էլ թիրախավորում են, որ այդ ուժը՝ հայության ուժը չլինի: Մենք պետք է համախմբված այս աշխատանքը արագ տանենք, որ հասարակությունը թելադրի՝ ինչ ընտրություն պետք է կատարվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930