Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ գալու է մի պահ, երբ նրանք թվապես գերազանցելու են հայերին, ձևավորելու են իշխանություն Հայաստանում». Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 07,2025 16:51

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԳՐԵԹԵ 30-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈւԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևը 2025թ. նոյեմբերի 3-ին Ադրբեջանի, այսպես կոչված, գիտությունների ակադեմիայում, մասնավորաբար, հայտարարել է.

  • «Անհրաժեշտ է ստեղծել ավելի շատ գիտական ​​աշխատանքներ, նույնիսկ փոքր գրքույկներ, որպեսզի ադրբեջանական երիտասարդությունը կարողանա ավելի լավ հասկանալ իր պատմությունը, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա իմանալ այն, և միևնույն ժամանակ, որպեսզի այսօրվա Հայաստան մեր վերադարձի մասին հայտարարությունները հնչեն բացարձակապես տրամաբանական և արդարացի»:
  • «ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին և հայկական պետությանը։ Որոշ ժամանակ առաջ ես այս մասին արդեն խոսել եմ: Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր՝ ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»:

Հիշյալ մեջբերումները բացահայտորեն վկայում են մի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ապշերոնի սուլթանի էքսպանսիոնիստական (ծավալապաշտական) նպատակների մասին, մյուս կողմից այդ նպատակներն իրագործելու համար Ադրբեջանի պատմաբաններին, ավելի ճիշտ՝ պատմաշինարարներին, «գիտական» հիմքեր ստեղծելու հանձնարարական տալու մասին:

Պետք է նշել, որ Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական հռետորաբանությամբ և Հայաստանի Հանրապետությունը որպես «ադրբեջանական հող ներկայացնելու» մասին գրքեր գրելու Ադրբեջանի պատմաշինարարներին ուղղված հանձնարարականի վերաբերյալ բացահայտ խոսել է դեռևս Իլհամ Ալիևի հայրը՝ 1993-2003թթ. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը:

Այսպես, 1998թ. դեկտեմբերի 11-ին՝ «Իսլամական քաղաքակրթությունը Կովկասում» միջազգային սիմպոզիումի մասնակիցների մեծ խմբի հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում, Հեյդար Ալիևը, մասնավորաբար, հայտարարել է. «Տարածքը, որն այժմ կոչվում է Հայաստան, Արևմտյան Ադրբեջանն է, դա Իրևանի, Գյոյչայի, Զանգիբասարի, Զանգեզուրի մահալներն են, այդ բոլորը եղել է ադրբեջանցիների, մահմեդականների բնակության վայրը։»:

Երկրորդ անգամ նա այդ մասին հրապարակային խոսել է 1999 թվականին: 1999թ. փետրվարի 9-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության 75-ամյակի պետական հանձնաժողովի նիստում Հեյդար Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Դեռևս Ադրբեջանի Դեմոկրատական (Ժողովրդական Ս. Հ.-Ջ.) Հանրապետության վարչապետ Ֆաթալի խան Խոյսկու 1918-1919թթ. նամակից մենք իմանում ենք Իրևանի խանությունը, Իրևանը Հայաստանին փոխանցելու մասին:

Այդ պրոցեսը շարունակվել է նաև խորհրդային իշխանության հաստատումից հետո: Դրա արդյունքում Հայաստանին փոխանցվել է նաև Զանգեզուրի շրջանը, չնայած նրան, որ այն հանդիսանում է հնագույն ադրբեջանական հող:

Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական հող: Այո, այդ մասին նշված է իմ կողմից ստորագրված հրամանագրում: Իրևանի խանության պատմությունը հայտնի է: Դուք՝ պատմաբաններդ, դա պետք է հետևողականորեն ապացուցեք։

Եվ ապագայում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի գործեր, որպեսզի դրանք անընդհատ, հետևողական ձևով ապացուցեն այն հողերի պատկանելիությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը։ Մենք պետք է դա անենք։ Մենք պետք է ճանապարհ բացենք ապագա սերունդների համար։»:

Թուրքիայի և նրա կովկասյան կցորդ, օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից վերացնելն է, իսկ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերին կրկին ցեղասպանության ենթարկելը: Եթե ինչ-ինչ պատճառներով Հայաստանի հայությանը ցեղասպանելու իրենց հրեշավոր ծրագրի իրագործումը չհաջողվի, ապա նրանց վտարել իրենց բնօրրանից, իսկ Հայաստանի տարածքը բաժանել միմյանց միջև:

Այս ստրատեգիական նպատակն իրագործելու համար՝ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հանդեպ որդեգրել են փափուկ ուժի քաղաքականություն, այսինքն՝ առանց պատերազմի կլանել, գրավել Հայաստանը:

Դեռևս 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ France 24 ֆրանսիական միջազգային լրատվական հեռուսատաալիքին հեռավար եղանակով տված հարցազրույցի ժամանակ նավթային դիկտատոր Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «մենք կվերադառնանք այնտեղ (Հայաստան Ս. Հ.-Ջ.) ոչ թե տանկերով, այլ՝ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»:

Իսկ 2025թ. հունվարի 7-ին՝ այսպես կոչված ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, Իլհամ Ալիևը, մասնավորաբար, հայտարարել է. «ներկայիս Հայաստանի տարածքը ադրբեջանցիների պատմական հողերն են, որոնք մի ժամանակ բացարձակ մեծամասնություն էին կազմում այդ հողերում: Այսօր մենք ասում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջաններ։ Բայց, ընդհանուր առմամբ, այդտեղից հեռացած և Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող մարդկանց և նրանց թոռների ու ժառանգների թիվը մի քանի անգամ ավելի է, քան 300 հազարը»:

Նկատի առնելով, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը կատարում է Իլհամ Ալիևի բոլոր պահանջները՝ առաջանում է ողջամիտ ենթադրություն առ այն, որ նա կարող է կատարել 300 հազար ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) Հայաստանում բնակվելու մասին Իլհամի հերթական պահանջը, և Հայաստանում կարող են բնակություն հաստատել ադրբեջանցիներ (կովկասյան թաթարներ), ըստ որում, նրանք կհայտնվեն և կապրեն Հայաստանում պետական երաշխիքներով: Ժամանակի ընթացքում նրանց թվաքանակն աճելու է: Եվ գալու է մի պահ, երբ նրանք թվապես գերազանցելու են ազգությամբ հայերին: Հայերին թվապես գերազանցող ադրբեջանցիները (կովկասյան թաթարները) այլևս ձևավորելու են իշխանություն Հայաստանում: Իսկ արդեն փոքրամասնություն դարձած տեղի հայության մի մասը լքելու է Հայաստանը, մի մասն էլ ձուլվելու է ադրբեջանցիներին (կովկասյան թաթարներին): Այդպիսով, Հայաստանը որպես հայկական պետություն դադարելու է գոյություն ունենալուց:

Ոչ էական փոփոխություններով, բայց մոտավորապես այսպիսի զարգացումներ են սպասվում Հայաստանում ապրող հայությանը, եթե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանը կատարի 300 հազար ադրբեջանցիների (կովկասյան թաթարների) Հայաստանում բնակություն հաստատելու մասին Իլհամ Ալիևի հերթական պահանջը:

Իսկ որպեսզի վերոնշյալ սցենարն իրականություն չդառնա, հարկ է, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած, ՀՀ-ում ապրող հայության համար գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք հանդիսացող, իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից համազգային ուժերի գերլարմամբ և իշխանությունը ստանձնի սիստեմատիկ բարձրագույն մասնագիտական կրթություն ու մաքուր անցյալ ունեցող, հանրության շրջանում մեծ հեղինակություն վայելող, քաղաքական որոշակի ճանապարհ անցած քաղաքական մարդը:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նույն վտանգը կախված է Իսրայելի գլխին:

    Այդ է պատճառը, որ բազմաթիվ հրեա մտավորականներ կողմ են
    ա) 2-պետականություն բանաճևին` հստակ սամնաններով,
    բ) առանց անկլավների տարածք (perforated territories” in the context of the West Bank refers to the fragmentation of Palestinian-controlled areas into numerous disconnected enclaves, which are surrounded by the vast Israeli-controlled) :

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930