Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթների տեխնոլոգիան. հորինված պատմություններով կառավարվող իրականությունը. Վազգեն Պետրոսյան

Նոյեմբեր 07,2025 17:19

Ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում «իրադարձությունն» այլևս փաստ չի․ այն վերածվել է պատմությունն հորինվածքի վերածելու, պատմական իրականությունը վերափոխելու և հասարակության մտածողությունն ուղղորդելու միջոցի։ Նպատակն այստեղ հասարակությանը ոչ թե դեպի իր կամ դեպի պետության շահը, այլ ազդեցության կենտրոնների շահեկան ուղղությամբ տանելն է։

Մեթոդաբանությունը պարզ է. շեղել ուշադրությունը իրական կարևոր իրադարձություններից՝ դրանք փոխարինելով զգայական, մանիպուլյատիվ և ծրագրված պատմություններով։

Այս մոտեցման հիմքում պատմական փաստերի փոխակերպումն է «հարմարեցված» պատկերացումների։ Մեղավորը կարող է ներկայացվել անմեղ, իսկ անմեղը՝ որպես մեղսակից։ Մեդիան, հաղորդակցությունը, քաղաքական և այլ դերակատարները՝ ամեն ինչ դառնում է առասպելաշինության հարթակ։

Օրինակ՝ այսօր ակտիվորեն շրջանառվող օրակարգով փորձ է արվում արդարացնել Ալիևի՝ Հայաստանի վերաբերյալ պնդումները։ Հայը ներկայացվում է որպես «մեղավոր» միայն այն պատճառով, որ խոսում է փաստի մասին. հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել է այս հողատարածքում, իսկ թուրքական ներկայությունն ու պետության ձևավորումը տեղի է ունեցել հայ և ուրիշ ազգերի ոսկորների վրա և հողերի հաշվին։

Քաղաքական «հեքիաթի» արտադրության քայլերը բարդ չեն՝

  • ձևակերպել ընտրված թեմայի խոսուն վերնագիր,
  • ներկայացնել նյութը ուղղորդող ու զգայական շարադրանքով
  • անընդհատ կրկնել նույն նարատիվը՝ տարբեր ձևաչափերով
  • վարժեցնել լսարանին այդ հորինվածքը որպես «ճշմարտություն» ընդունելուն։

Այսպիսով` հասարակության համար իրականությունից տեղյակ և այն ռեալ ու իրատեսորեն գնահատելու չգիտակցված պատրանք են ստեղծում։ Մինչդեռ իրականությունը վերափոխում են իրենց շահեկան «հեքիաթի» ու հրամցնում հասարակությանը։

Այսպես հասարակության շրջանում ստեղծվում է իրականությանը տեղյակ լինելու պատրանք։ Մինչդեռ իրականությունը վերափոխվում է ազդեցության կենտրոններին շահեկան «հեքիաթ-պատմության», որն արդեն մատուցվում է որպես փաստ։

Սակայն որոշ հույս է մեդիա-գրագետ լսարանի, գոնե ինքն իրեն հարցեր տալու կարողությունը։ Իսկ այդ հարցերը հետևյալն են՝

  • ի՞նչ է ասում աղբյուրը,
  • ինչո՞ւ հիմա,
  • ի՞նչ մեխանիզմով,
  • ո՞վ է կանգնած դրա հետևում։

Սա ոչ միայն մեդիա-մտածողություն է, այլև անվտանգության ձև, ինֆորմացիոն ինքնապաշտպանություն։

Հասարակության մեջ հուզմունք՝ զայրույթ, վրդովմունք և կտրուկ էմոցիոնալ ռեակցիաներ առաջացնող նյութերի զգալի մասը ծրագրված և ուղղորդող է։ Դրանք նպատակ ունեն փոխել զոհի և դահիճի տեղերը։

Այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է աշխարհում և այսօր՝ անգամ ավելի արագ է զարգանում, քան պատերազմական ու քաղաքական իրողությունները։
Այդ պատճառով պետք է սովորել ոչ թե ուղղակի կարդալ նորությունները, այլ պարզել դրանց ծագումն ու նպատակը։ Այլապես «հեքիաթը», որտեղ հաղթողը բարին չէ, կդառնա իրականություն, իսկ իրականությունը՝ ուրիշների կողմից գրված սցենար, որը կպարտադրեն իրականացնել ու ապրել (եթե, իհարկե, ֆիզիկապես չոչնչացնեն) դրանում սահմանված կանոններով։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի ժողովրդային շարժման համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930