Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորման հարցերը՝ Պապոյանի և խմիչք արտադրող ընկերությունների հանդիպման օրակարգում

Նոյեմբեր 07,2025 17:57

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է խմիչք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորման գործընթացին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։

Նախարարն իր խոսքում ընդգծել է աշխարհագրական նշման համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման կարևորությունը՝ որպես բարձրորակ տեղական արտադրանքի ճանաչելիությունն ու մրցունակությունը բարձրացնող գործիք։ Նա նաև հավելել է, որ աշխարհագրական նշումով արտադրանքի հավաստագրման և վերահսկման գործընթացում առանցքային նշանակություն ունեն սերտիֆիկացման մարմնի գործունեությունը և հստակ մշակված հսկողության պլանի առկայությունը։

Քննարկման ընթացքում ԵՄ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրի թիմի կողմից ներկայացվել են աշխարհագրական նշումով արտադրանքի տեխնիկական հատկորոշումների հիմնական դրույթները։

Մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկություններով՝ ուղղված նախագծի լրացուցիչ հստակեցմանը և կատարելագործմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930