-Այսօրվա իշխանությունները խուճապի մեջ են, որովհետեւ մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը այս կամ այն չափով մերժում է այս իշխանությանը, մոտ 40 տոկոսը հենց այս պահին է մերժում իշխանությանը, որ չլինի: Մոտ 60 տոկոսը չի պատկերացնում, որ այս իշխանությունը կլինի 2026-ից հետո: Մնացածի մոտ լղոզված, անորոշ իրավիճակ է, որովհետեւ չեն ստանում համակարգված տեղեկատվություն, որ լավ պատկերացնեն՝ ինչի մասին է խոսքը,- այսօր «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետեւանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ իր ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով՝ եթե նախկին երեք նախագահների ժամանակ 25 տոկոս ընդդիմադիր, 25 տոկոս իշխանամետ եւ 50 տոկոս ճահիճ էր եւ շատ դժվար էր ճահիճը փոփոխության ենթարկել, ապա այս իշխանության պարագայում եզակի երեւույթ է. «Ճահիճը ուզում է փոփոխություն: Այսպիսի բան չի եղել մինչեւ այս պահը, ինչո՞ւ չի եղել, որովհետեւ այսօրվա ղեկավարը ֆունդամենտալ տարբերվում է նախորդներից: Վա՞տ, թե՞ լավ երեք նախագահներն էլ ունեցել են մեկ ուղենիշ երկրի զարգացման տրամաբանության մեջ՝ անվտանգային համակարգ, տնտեսական զարգացում: Փաշինյանի իշխանության գալով աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ տեսան հնարավորություն այս մարդու միջոցով արմատապես փոխել նախկին ՀՀ ուղենիշը՝ փորձելով արդյունքում փոխել կովկասյան քաղաքականության ամբողջ քարտեզը» :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































