Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, առկա խնդիրներին

Նոյեմբեր 07,2025 20:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը նոյեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության Խաղաղության և Մարդու իրավունքների վարչության ներկայացուցիչները։

Հյուրերին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ներկայումս առկա խնդիրներին և իրականացվող աշխատանքներին։

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են փոխգործակցության մի շարք առանցքային ուղղություններ՝ ուղղված ընդհանուր նպատակների արդյունավետ իրագործմանը։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով ՄԻՊ հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930