Վանաձորի զինվորական պանթեոնում մարզի ղեկավարը հանդիպել է զոհվածների ծնողների հետ:
Ծնողները մարզպետին էին դիմել, ըստ որի կառուցվում է պանթեոնի ցանկապատի կիսատ հատվածը: Դա հնարավորություն կտա կանխել կենդանիների մուտքը պանթեոնի տարածք։ Փոխմարզպետ Արսեն Ղարիբյանը միջոցներ է ներգրավել։ Կլուծվի նաև աղբահանության խնդիրը։
Մարզպետը նաև դիմել է բնակիչներին՝ կոչ անելով զերծ մնալ պանթեոնի շրջակայքում աղբ թափելուց։
– Պահանջ այն քաղաքացիներին, ովքեր անպիտան ներքնակները, մեքենայի նստատեղերը, կենցաղային աղբը բերում և նետում են պանթեոնի շրջակայքում, մի՛ արեք այդպես։ Ուղղակի մի՛ արեք այդպես,- ընդգծել է Արեն Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Լոռու մարզպետի աշխատակազմ


















































