Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև

Նոյեմբեր 07,2025 21:40

Նոյեմբերի 7-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով Հայաստանի և Հնդկաստանի միջև դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության հետագա խորացման հնարավորությունները:

Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝  կրթության և մշակույթի, առևտրի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կողմերի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում վերջին զարգացումները:

Հնդկաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Խորհրդակցությունների շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության միջև հանրային առողջապահության և բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930