Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հիմա բացահայտ ներկայացնում է արհավիրքների ցանկը. Էդմոն Մարուքյան

Նոյեմբեր 07,2025 22:11

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է

Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հայ ժողովրդին տեղեկացրեց մեզ սպասվող մեկ այլ խնդրի՝ անկլավների հարցի մասին։

Ձեզ հայտնի է, որ Ադրբեջանի պահանջած անկլավները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի ճանապարհային համակարգի համար։ Եվ այստեղ կա ուղիղ կապ մի քանի օր առաջ Ալիևի հնչեցրած հայտարարության՝ «հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների վերադարձից» և Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի բարձրացրած հարցի միջև։

2026-ի ընտրություններից առաջ նրանք փաստացի նախապատրաստում են ՀՀ քաղաքացիներին այն իրադարձություններին, որոնք կարող են տեղի ունենալ գործող իշխանության վերընտրվելու դեպքում։ Ու այդ ժամանակ ոչ ոք չի կարող ասել, թե ինքը տեղյակ չէր։

Ադրբեջանը հիմա բացահայտ ներկայացնում է այն արհավիրքների ցանկը՝ նոր Սահմանադրություն ընդունելը, Արարատ լեռան պատկերը զինանշանի վրայից հեռացնելը, հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, որոնք մեզ կարող են սպասել մոտ ապագայում։

Այդ ցանկում, ինչպես նշեց Այհան Հաջիզադեն, ներառված է նաև անկլավների հանձնումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930