Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում հայտարարատուն կստանա սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ–ի պարզաբանումը

Նոյեմբեր 07,2025 23:50

Ֆիզիկական անձինք սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նաև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո, եթե կատարեն ՊԵԿ–ի սահմանած մի քանի քայլ. այս մասին պարզաբանում է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

«Ֆիզիկական անձինք կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե մինչև սահմանված վերջնաժամկետը հարկային մարմին են ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր։

Կարևոր է իմանալ` եթե ձեր հայտարարագիրը սահմանված ժամկետում հարկային մարմին չեք ներկայացրել, և այն համարվել է ներկայացված հարկային մարմնի կողմից նախալրացման արդյունքում, ապա կարող եք վերջնաժամկետից հետո ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված և ճշտված հայտարարագիր և օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից»,– նշել են ՊԵԿ–ից։

Կոմիտեից նշում են նաև, որ եթե սահմանված ժամկետում քաղաքացին ներկայացրել է հայտարարագիր, սակայն հաշվարկային թղթի բացակայության պատճառով չի ստացել սոցիալական ծախսի փոխհատուցում, ապա սոցիալական ծախսի առկայության դեպքում համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվելուց հետո կարող է ներկայացնել ճշտված հայտարարագիր և օգտվել հնարավորությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930