Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Սրբազանների կոչը մնում է նույնը՝ համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և որևէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին. Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 08,2025 00:15

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նորից հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազաններին.

«Այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին: Ինչպես արձանագրել եմ բազմիցս, մեր հոգևոր հայրերն օժտված են զարմանալի տոկունությամբ, կամքով և վճռականությամբ:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ունենալով այսպիսի նվիրյալ բարձրաստիճան հոգևորականներ՝ չի կարող պարտվել իշխանությունների հրահրած ճակատամարտում: Այս ծանր օրերին, երբ մեր ազգային եկեղեցին ենթարկվում է ասպատակությունների, այսպիսի մարդիկ խարիսխ ու հենասյուն են մեր արժեհամակարգն ու պետությունը պահպանելու արդարացի պայքարում:

Սրբազանների կոչը մնում է նույնը. համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և որևէ պահի չմտածել զիջելու, թուլանալու մասին: Վհատվելն անկարելի է ինքնության համար տարվող այս պատերազմում:

Թեև առողջական խնդիրներին և պահման ոչ բավարար պայմաններին՝ հոգևոր հայրերը որևէ պահի չեն տրտնջում: Շարունակում են իրենց աղոթքներն ուղղել մեր ժողովրդի, պետության  անսասանությանը:

Օրվա իշխանություն հանդիսացող խմբակին չի՛ հաջողվել և չի՛ հաջողվելու հալածանքներով, բանտարկություններով ընկճել անսասան ոգու տեր բարձրաստիճան հոգևորականներին: Այս ճղճիմ քաղաքականությունը վնասելու է միայն իրենց և մոտեցնելու է արդարության հաղթանակի ժամը:

Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) տեղի ունեցավ միասնական աղոթք՝ հաջակցություն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ժամերն անցան րոպեների պես: Մշտապես հետաքրքիր է լսել հոգևոր հայրերի խոսքը, պատգամները:

Հավատավոր հայ ժողովուրդը սպասում է Ձեր վերադարձին, սիրելի՛ Սրբազաններ:

«Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և չարագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին»:

(Սաղմոս Ա 1-2)»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930