Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

«Այսուհետ հավաքականի ավագը լինելու է Էդուարդ Սպերցյանը». Եղիշե Մելիքյան

Նոյեմբեր 08,2025 00:30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողների հետ իր նախաձեռնությամբ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կարմիր քարտ ստացած Տիգրան Բարսեղյանի փոխարեն ազգային հավաքականի ավագի թեւկապը կրելու է Էդուարդ Սպերցյանը:

«Ես խոսել եմ Սպերցյանի հետ եւ խոսք տվել, որ երբ այս աշունը վերջանա, դու լինելու ես թիմի ավագը ու երկար տարիներ: Ու դու դրան արժանի ես: Ինչի աշնան ավարտին, որովհետեւ հավաքականում եղել է ավանդույթ, որ երկար տարիներ խաղացած, տարիքով ավագ ֆուտբոլիստը լինում է թիմի ավագ: Բարսեղյանի հետ խոսելուց ինքն ասաց, որ այս մրցաշրջանի ավարտին իր կարիերան ավարտում է: Ես էլ որոշել եմ, որ եթե նա վերջացնում է կարիերան, ավագը  պետք է լինի Սպերցյանը»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930