Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. ՀՀ կառավարություն

Նոյեմբեր 08,2025 01:12

Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

Ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում, ինչը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը և տնտեսական համագործակցության խթանմանը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ–ից ձեռք բերված ցորենը։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930