Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի համար կարևորը ոչ այնքան հնարավորինս շատ ձայներ ստանալն է, որքան ընդդիմադիր ուժերին կռվեցնելը, որպեսզի հանկարծ կոալիցիա չկազմեն. «ՉԻ»

Նոյեմբեր 08,2025 10:05

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ըստ նոր սահմանադրության նախագծի՝ եթե խորհրդարանական ընտրություններում չի հաջողվում մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով ձևավորել մեծամասնություն, տեղի է ունենում ոչ թե երկրորդ փուլ, այլ նոր ընտրություններ։

«ՉԻ»․ Հետո էլ ասում են՝ սահմանադրական փոփոխություններն Ադրբեջանի պարտադրանքն է։ Եթե այդպես լիներ՝ Ադրբեջանը կպարտադրեր այնքան ընտրություններ անցկացնել, մինչև ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն ունենա։ Իսկ այսպես՝ ստացվում է, որ ՔՊ-ի համար կարևորը ոչ այնքան հնարավորինս շատ ձայներ ստանալն է, որքան ընդդիմադիր ուժերին կռվեցնելը, որպեսզի հանկարծ կոալիցիա չկազմեն։ Բայց քանի որ երկրորդ փուլից առաջ ընդդիմադիր ուժերը տեսականորեն կարող էին հանուն ընդհանուր նպատակի իրար հետ լեզու գտնել՝ որոշվել է ընդհանրապես վերացնել երկրորդ փուլը և դրա փոխարեն «ջնջել, նորից սկսել»։ Այսինքն՝ նոր ճնշումներ իրականացնել, ներգրավել նոր «հաճախորդների», և այլն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930