Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ անկուսակցական կարող է մեկ միլիոն դրամով ընթրել Աննա Հակոբյանի հետ, դառնալ ՔՊ-ական ու վճարել ընդամենը կես միլիոն․ էլի՛ նույն թիվը կարժենա, բայց՝ արդեն «հաջողակ» տիտղոսով․ «ՉԻ»

Նոյեմբեր 08,2025 10:50

Այսուհետ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու համար այդ կուսակցության անդամները ստիպված կլինեն վճարել 500 հազար, իսկ անկուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։

«ՉԻ»․ Սա, համաձայնվեք, կուսակցության «օբշչակը» համալրելու բավականին արդյունավետ միջոց է, թեև ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Օրինակ՝ եթե որևէ ՔՊ-ական որոշի ցուցակում ընդգրկելու հայտ ներկայացնել, Նիկոլ Փաշինյանը կարող է նրան նախապես վռնդել կուսակցությունից, կես միլիոնի փոխարեն մեկուկես միլիոն «քերել» ու հաջորդ օրը նորից ընդունել կուսակցության շարքերը։ Կամ՝ որևէ անկուսակցական կարող է մեկ միլիոն դրամով ընթրել Աննա Հակոբյանի հետ, դառնալ ՔՊ-ական ու վճարել ընդամենը կես միլիոն։ Էլի՛ նույն թիվը կարժենա, բայց՝ արդեն «հաջողակ» տիտղոսով։

Հ․Գ․ Կարելի էր նաև հատուկ սակագներ սահմանել, օրինակ, նախկին ՀՀԿ-ականների, նախկին ԲՀԿ-ականների կամ նախկին դաշնակների համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930