Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդանանից 30 մլն դոլարի մետաղի ջարդոն գնած անձը դեռ խոսում է այլոց գնած սպառազինության որակի մասին․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 08,2025 13:05

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հորդանանից 30 մլն դոլարի մետաղի ջարդոն (Օսա-ԱԿ)` ՀՕՊ միջոցի անվան տակ գնած անձն ու Սու-30 ռազմական ինքնաթիռը որպես սելֆի անելու և ինքնափիառվելու միջոց օգտագործած մարդը դեռ խոսում է այլոց գնած սպառազինության որակի մասին:

Ի դեպ, իրենով այդ մոդելի ինքնաթիռները լավ միջոցներ էին, սակայն ինչպես հետո պարզվեց գնվել էին առանց համապատասխան զինամթերքի և պատերազմում դրանց մասնակցության կամ արդյունավետ կիրառման մասին առանձնապես տեղեկատվություն չկա:

Սերժ Սարգսյանի ասած ՀՕՊ միջոցները պատերազմի առաջին ժամերին խոցվել են ոչ թե նրա համար, որ դրանք հին էին կամ վատը, այլ որ մի մասը գտնվել են մշտական տեղայման վայրերում, իսկ մարտական հերթապահության մեջ գտնվողներն էլ նման դեպքերի համար նախատեսված պահեստային կրակակետեր չէին տեղափոխվել:

Ինչ վերաբերվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի, մասնավորապես, ՀՕՊ միջոցների` դրսից պարտադրված ձևով ՀՀ-ում գտնվելուն և Արցախ չտեղափոխվելուն, ապա ինչպե՞ս էր ՀՕՊ Ս-300-ի դիվիզիոնը մինչ պատերազմն Արցախում հայտնվել, ապա խոցվել:

Դրա տեղափոխման և խոցման հանգամանքներին մեկ այլ առիթով կանդրադառնամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930