«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում մեզ հետ պատահած բազմաթիվ ողբերգություններից հետո անգամ Հայաստանը տարբեր փուլերում ղեկավարած անձինք շարունակում են իրենց «անսխալականության» մրցույթը։ Բոլորն ամեն ինչ ճիշտ են արել, բայց դե փաստն այն է, որ մենք այսօր ունենք Ադրբեջանի կամակատար իշխանություն, ով անգամ Անկախության հռչակագրից է պատրաստ հրաժարվել՝ հանուն «անկախության»։
Մեր երկիրը ղեկավարածները մինչ օրս չեն հասկանում, որ այս երկիրը անձերի մասին չէ, որ երկրի սիրտն ու շահը պետք է պահպանել, իսկ երբ տեսնում ես, որ չի ստացվում, պետք է ազնիվ ասել դրա մասին ու կողք քաշվել, այլ ոչ թե վարի տալ ամեն ինչին ու բոլորին։ Մեկը, ով ՀՀ զինծառայողների զոհվելու օրը հրավառություն է խփում ու համերգ կազմակերպում, ասում է՝ «եկեք գնանք, թաքուն զենքեր ցույց կտամ, որ չիմանաք՝ բան չենք անում»։ «Բան անողը» դա ասելու կարիք չէր ունենա, «բան անողը» կհասկանար, որ երբ զինվորների կռիվն ու ինքնազոհությունը զրոյացվում է հանրության աչքի առջև, առածդ զենքերն էլ հետն են զրոյանում։
5 տարի հետո մենք ճիշտ հարցադրումների միջոցով հնարավորինս խելացի լուծումներ գտնելու կարիք ունենք, մենք հարց լուծողների կարիք ունենք, մենք կարիք ունենք այնպիսի դիվանագետների, որոնք գիտեն պատերազմ կանխել, գիտեն պետական շահ սպասարկել, գիտեն, թե ինչպես կարելի է զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին չեզոքացնել, որ հետո դրա կանխման համար չդրվեն մարդկային կյանքեր։
Կարդացեք նաև
Մենք ունենք զինվորականների կարիք, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, որոնց համար ուժեղ բանակ ունենալը գերխնդիր է, որոնք գիտեն համադրել գաղափարն ու ռազմական ուժը, որոնք ունենք միտք և կամք՝ իրապես ուժեղ ու ժամանակակակից Զինված ուժեր ձևավորելու համար։ Մենք այս երկրի համար կյանք տվածներին ուժեղ պետություն ենք պարտք։
Դա ունենալու համար պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ, պետք է ունակ լինենք սխալներ տեսնել, շտկել դրանք ու առաջ գնալ այնպես, որ էլ երբեք հայոց պետականության պատմության մեջ չլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի պես մեկ այլ օր․․․

















































