Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր տապալումները հերթով բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանն ու Ադրբեջանի թելադրող դիրք ձեռք բերելուն, որի հետևանքները հասարակությունը դեռ երկար է ճաշակելու. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 08,2025 17:22

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բանակցային գործընթացում մաքսիմալիստական գիծ բռնելու մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է փաստերով խոսում, այլ այդ մասին, որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմի բերելու հանգամանք ակնարկեց պատերազմի ժամանակ Փաշինյանի կառավարության առանցքային անդամ Դավիթ Տոնոյանը:

Ինչպե՞ս է ստացվում, որ փաստերն ու վկաները խոսում են իշխանության` արտաքին քաղաքական օրակարգի տապալման մասին, իսկ Փաշինյանը անարդյունք փորձում համոզել, որ իր միակ սխալը «հանրությանը ճշմարտություն» չասելն է եղել:

Ի վերջո, եթե շտանգեն չէիր կարողանալու բարձրացնել, ինչի մարդկանց խաբեցիք, եկաք Արցախի ինքնորոշման դրոշակով, իսկ հետո պարզվեց, որ իրականում ձեր պատկերացումներով Արցախն Ադրբեջան էր, և դուք հենց այդ ծրագրով էլ շարժվում եք:

Ձեր տապալումները հերթով բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանն ու Ադրբեջանի թելադրող դիրք ձեռք բերելուն, որի հետևանքները հասարակությունը դեռ երկար է ճաշակելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930