Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանի դեպքն առանձնացող է․ մեկ նախադասություն, չկա գործողություն»․ Արմեն Խաչատրյան

Նոյեմբեր 08,2025 18:03

«Եթե չլիներ 2008-ի դատական համակարգին հասցված կացնի հարվածը, գուցե էս աստիճան աղետալի վիճակ չունենայինք մեր դատաիրավական համակարգում»,-«Իրավունքի և Ազատության Կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան Արմեն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ դատաիրավական համակարգում փաստացի կատարված միակ ռեֆորմը տեղի է ունեցել 1995-1996-ին, երբ հիմնադրվել է դատական այն համակարգը, որը մինչև օրս շարունակում է գործել․ «Այդ ռեֆորմն իր տեսակով ու չափերով օրինակ է, թե ինչպես կարելի է ամենածանր պայմաններում գնալ նման ահռելի ռեֆորմի։ Այդ ռեֆորմի արդյունքում ստեղծվել էր դատական, դատախազական համակարգ, որը որոշ դեպքերում իրոք կարողացել է անկախություն դրսևորել»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի բանաձևերին, որտեղ որոշակիորեն հստակեցվել են քաղաքական դրդապատճառներով քաղաքական բանտարկյալի այն սահմանումը, որի դեպքում կարող ենք համարել, որ հետապնդումը քաղաքական է, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Երկու դեպք եղավ, որտեղ ակնհայտ այդ ձևակերպումն էր, որ քաղաքական դիրքորոշման համար է անձը ձերբակալվում։ Սամվել Կարապետյանի դեպքն այդ առումով առանձնացող է, երբ ընդամենը մեկ նախադասություն է, առանց որևէ գործողության, և այդ նախադասությունը զուտ մեկնաբանման արդյունքում դարձել էր հանցակազմ»։

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ քանի Մնացական Մարտիրոսյան դատավորը ներկա է ՀՀ դատական համակարգում, իր մոտ միշտ այն կանխավարկածն է լինելու, որ մենք իր դատավարություններով գործ ունենք նոր քաղբանտարկյալի հետ։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930