«Ձեր թվարկած բոլոր դեպքերն ունեցել են վարույթներ և արժանացել իրավական գնահատականի»,- դիտարկմանը՝ խոսեցիք ազդեցությունները բացառելու մասին և հարցին՝ արդյոք նաև Ձեր պաշտոնավարման փորձը հաշվի առնելո՞վ եք առաջ քաշում այդ կարծիքը, արդյոք այդ ազդեցություննե՞րն են եղել պատճառը, որ երբ 2019-ին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շրջափակել էին դատարանները, որևէ վարույթ այդ հարցով չտեսանք, երբ 2020-ին տարածքային ինչ-ինչ զիջումներ եղան, չեղան կոնկրետ վարույթներ և այլն, «Իրավունքի և Ազատության Կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Այնուհետև անդրադառնալով իր ներկայացրած բարեփոխումների առաջարկներին՝ ասաց․ «Այո, նաև իմ փորձառության, իմ՝ արդարադատության համակարգի գործունեությունը ներսից տեսնելու տրամաբանության արդյունքում են ձևավորվել այս առաջարկները։ Դա բացարձակապես չի նշանակում, որ կոնկրետ իմ վրա քաղաքական ազդեցություն է եղել։ Ես չեմ ձգտել անսխալականության։ Ինչպես ցանկացած աշխատող մարդ, կարող էին լինել նաև սխալներ, բայց վստահաբար կարող եմ ասել՝ երբեք չի եղել դեպք, որ իմ ներքին համոզմանը հակառակ որոշում կայացնեմ։ Բայց տեսնել համակարգը ներսից, տեսնել առկա խնդիրները, լուծման համար անհրաժեշտ միջոցները և չխոսել այդ մասին, կարծել եմ, որ դրա իրավունքը չունեմ։ Այն լուծումները, որ ինձ մոտ առաջացել են, իմ պարտքն եմ համարել կիսվել հանրության հետ և հավատամք ունեմ, որ դրա իրացման արդյունքում երկրում արդարադատության համակարգի բարելավման համար լուրջ քայլ իրականացրած կլինենք»։
Կարդացեք նաև
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































գարշելի… քստմնելի…
Փաշինյանէն հազա՛ր անգամ աւելի մեղաւոր, յանցաւոր եւ զզուելի են այս տեսակի մարդիկը…
ի դէպ, սրանք դաւաճանեցին թէ՛ նախկիններին, թէ՛ Փաշինյանին…
եւ դեռ երես ունին այսպէս իրենս երեսը ցուցադրելու, այսպէս խօսելու
եախք
Հայդուկ Շամլեան