ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
2026թ․-ից համակարգին կմիանան 200.000 + աշխատավարձ ստացող քաղաքացիները:
Փաթեթի արժեքը տարեկան` 129.600 դրամ:
Վճարման ձևը`ամսական:
2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը`
ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`
Կարդացեք նաև
- 5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:
- 2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 6000 դրամ:
բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`
- 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը:
- 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 4000 դրամ:
Այսինքն, մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:
գ) 1մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա `
- 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:


















































