Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Սարգսյանը հաղթեց թուրք շախմատիստին ու անցավ Աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Նոյեմբեր 08,2025 22:55

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը Հնդկաստանում անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի երկրորդ պարտիայում պարտության մատնեց թուրք Մուստաֆա Յըլմազին 1,5:0,5 հաշվով եւ անցավ  չորրորդ փուլ: Իսկ պայքարից դուրս մնաց Ռոբերտ Հովհաննիսյանը:

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը նույնպես շարունակում է պայքարը, իսկ Սամուել Սեւյանը դեռ պետք է խաղա թայ-բրեյքում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930