Նոյեմբերի 9-ին լրանում է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Հայկական կողմի համար խայտառակ պարտությամբ այդ պատերազմը, սակայն, կարող էր այլ ելք ունենալ, եթե այն չվարեր դրա համար պատասխանատվություն ստանձնած պոռոտախոս ինքնակոչ մեկը, ով հետո շատ արագ իր վրայից պիտի նետեր այդնույն պատասխանատվությունը:
Հիպոթետիկ հարցին, թե ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը, եթե 44-օրյա պատերազմի օրերին ինքը լիներ երկրի ղեկավարը, ՀՀ երրորդ նախագահը նոյեմբերի 7-ին AntiFake TV-ի ուղիղ եթերում պատասխանել է․ «Կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյան քառօրյայի սկսվելու օրը վարվեցի: (Սերժ Սարգսյանի գործողությունները Ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի ժամանակ:
Այսինքն՝
- նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին և կասեի` արդյո՞ք զորքերը բերել եք առաջին մարտական պատրաստականության: Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո, միևնույն է,
- կզնագահարեի Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին և նույն հարցը կտայի:
Բացասական պատասխանի դեպքում պարզ է, թե ինչ տեղի կունենար, որովհետև այդպիսի վերաբերմունքը դա ուղղակի բոլոր նորմերից դուրս է:
Հետո, կհարցնեի՝ արդյո՞ք հասցրել եք անել հետևյալ գործողությունները`
ա) համալրե՞լ եք առաջնագիծը,
բ) տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները,
գ) տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները,
դ) արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրմանատարներին և այսպիսի բազմաթիվ հարցեր:
Կարդացեք նաև
Գլխավոր շտաբի պետից ստանալով պատասխան, որ՝ այո, արդեն կհարցնեի՝ արդյո՞ք նույն պատրաստականության եք բերել նաև մեր հեռահար հարվածային միջոցները:
Դրական պատասխան ստանալուց հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեին ռազմական գործողությունները, ապա առաջինը հենց դրանք պետք է կիրառվեին` այ, այդ մեծ ավերածություններ գործող մեր սպառազինությունները: Որովհետև այն ժամանակ մենք արդեն ունեինք անօդաչու թռչող սարքեր. ճիշտ է, հետախուզական՝ ինչպես մեր, այնպես էլ ոչ հայկական արտադրության, և բացի դրանից, ամբողջ զորքը գոնե մեր ժամանակ` արդեն Ապրիլյանից հետո, այդպիսին էր, ունեինք գիշերային դիտարկման սարքավորումներ և այլն: Շատ հստակ կարելի էր տեսնել, թե իրոք այն վտանգը, որ կա, որ գործողությունները առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև սկսվելու համար դիրքում կանգնած հակառակորդը չէր, չէ՞ հարձակվելու: Նոր ստորաբաժանումներ պետք է գային, զորքերի համախմբում կլիներ: Դա անհնար էր չնկատել:
Եվ կսպասեի մինչ այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, և կօգտագործեինք այդ հզոր միջոցները:
Եվ դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելում, ձախողում»:
ՀՀ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


















































Երեք օր է, ինքզինքս եմ զսպում: Բայց անհնար է:
Ախր, այպէ՛ս կ’անէի, այնպէ՛ս կ’անէի… Այս կերպով, ոեւէ մէկը կրնայ ասել որ շա՜տ բաներ կարող էր անել: Ամերիկեան ասացուածք մը կայ՝ «թէ որ մեծ-մայրիկսս անիւներ ունենար, նա աֆթօպուս կը լինէր» :
Սակայն էական խնդիրը այդ չէ:
Դու, թոյլ տուիր որ Փաշինյանը մուտք գործէ ԱԺ: Ապա, հարկաւոր միջոցները ի գործ չդրիր, որպէս Իմ Քայլը շարժումը խեղդես, երբ որ տակաւին չէր խոշորացած: Ապա, անձնատուր եղար Փաշինյանին եւ նրա փողոցին, փողոցայիններին: Յետոյ չկարողացար իսկ Աժում քո կուսակցութեան անդամները, ոչ էլ քո կառավարական դաշնակիցները՝ զպելէ, որպէսզի Փաշինյանը չընտեն վարչապետ:
Դիտմամբ չըրիր այս ամէնը, ոչ: Բայց մէկ ա, արդիւնքը նոյնն է:
Քո այդ բոլոր ճակատագրական սխալներուն, թերութիւններուն, տկարութեան են անզօրութեան հետեւանքն է՝ Փաշինյանի վարչակարգը: Եւ հետեւաբար դուն ես նախնական պատասխանատուն՝ Փաշինյանի գործած անասելի վնասները Արցախին, ՀՀին, Հայ Ազգին:
Գոնէ այլեւս ԼՌԷ՛, ակամ: Just shut the F*** up already!
Հայդուկ Շամլեան