Լրահոս
Օրվա լրահոսը

«Բագրավանի հրաշքը»․ գյուղում լուսանի ձագ է հայտնաբերվել, որը ժամանակավորապես տեղափոխվել է կենդանաբանական այգի

Նոյեմբեր 09,2025 20:18

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկանում ենք․

Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։

Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։

Լուսանը (Lynx lynx) հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում։

Հարգելի քաղաքացինե՛ր,
շնորհակալություն ենք հայտնում նման դիտարկումները ներկայացնելու համար, սակայն կոչ ենք անում պահպանել զգուշություն և չմոտենալ կենդանուն։

Հիշեցնենք.

    • Լուսանը վայրի կենդանի է, և նրան իր բնական միջավայրում մոտենալը կարող է վտանգել թե՛ կենդանուն, թե՛ մարդու անվտանգությունը,
    • Խորհուրդ է տրվում չփորձել բռնել կամ կերակրել լուսանին,
    • Չի կարելի մոտենալ կամ հետապնդել նրան՝ տեսանկարահանելու նպատակով։
    • Եթե լուսան եք տեսել, խնդրում ենք տեղեկացնել համապատասխան բնապահպանական մարմիններին՝ նշելով վայրն ու ժամանակը։

Նշենք, որ ավելի վաղ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր․

«Լուսան Բագրավանում։
Սա արդեն իսկական սենսացիա է։ Բագրավանի, մեր հյուրատան հարևանությամբ գյուղի երիտասարդներն այսօր կեսօրին այս հրաշքին են նկատել և նկարել»:

«Բագրավանի լուսանն այս պահին անվնաս վիճակում է, այսօր կեսօրին Բագրավան գյուղի բնակիչներից մեկի գոմում մի լավ կերակրվել է, մեծ խորոզին կերել է և գյուղի տղամարդկանցից մեկը, ընդառաջելով տան տիրոջ խնդրանքին, բռնել և պահում է վանդակում: Մի քանի օր է՝ այդ թաղի տների կտուրներում է եղել: Ուրեմն մոլորվել եկել է առանց մոր, կամ մայր լուսանի հետ ինչ-որ բան է պատահել, որ չի եկել ձագի հետևից:

Ինչևիցե, արդեն տեղյակ են բնապահպանության գերատեսչությունների ներկայացուցիչները և շուտով կգան կտեղափոխեն Երևանի կենդանաբանական այգի ժամանակավոր, որից հետո՝ Խոսրովի անտառ: Մեզ խոստացել են Բագրավանի լուսանի հետագա ճակատագրի մասին տեղյակ պահել մեզ: Բնականաբար լավագույն տարբերակը կլինի, որ մնար և բնակվեր մեր կողմերում, սակայն, հաշվի առնելով կենդանու անվնաս բնակվելու փաստը, կարծում ենք՝ լավագույն տարբերակը Խոսրովի անտառ տեղափոխելն է:

Գյուղի բնակչության, հատկապես երիտասարդների խնդրանքով նրան կանվանեն գյուղի անունով՝ Բագրավան»:


Տեսանյութն ու լուսանկարները՝ Վահան Թումասյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930