Լրահոս
Օրվա լրահոսը

Սա միայն մեր բարձրաստիճան հոգևորականների դեմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան․ Իշխան Սաղաթելյան

Նոյեմբեր 09,2025 21:26

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ, որի հեղինակները գտնվում են երկրից դուրս, Նիկոլն ընդամենը գործիք է այդ հրեշավոր ծրագիրն իրականացնելու համար։

Ավելորդ է անդրադառնալ գործիքի ձեռքին գործիք դարձած ծառաների պահվածքին՝ լինի դա կարգալույծ քահանա, ՔՊ-ական պատգամավոր, թե ուժային կառույցի ներկայացուցիչ։

Մենք պետք է ամբողջությամբ ընկալենք հարցի խորքը, հասկանանք, որ սա միայն մեր բարձրաստիճան հոգևորականների դեմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան:

Ես չեմ հոգնի կրկնել, որ այն, ինչ կատարվում է մեր դեմ, դա հայկականության դենացիոնալիզացիայի ծրագիր է, այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, որի դրսևորումները կտեսնենք առաջիկայում:

Հետևաբար, Եկեղեցու դեմ արշավը պետք է նայել այս համատեքստում, հասկանալ հարցի լրջությունն ու խորքը, ստեղծել պաշտպանության ազգային ճակատ և միասնական ուժերով կանխել այդ հրեշավոր ծրագրի գործադրումը:

Հ.Գ. Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:
Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով`

● լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,
● մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,
● պատմական փաստերի կեղծումով,
● բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,
● ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930