Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իրավաչափ նախաձեռնված քրեական վարույթով Միքայել Սրբազանի դատապարտումը ևս ակնհայտ ապօրինի է եղել․ փաստաբան

Նոյեմբեր 09,2025 21:39

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2.

Օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաղորդման մեջ պետք է բացահայտված լինի այդ մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը:

Ամբողջ դատաքննության ընթացքում պնդում էինք, որ այդ հողորդման մեջ բացարձակապես նշում չկա, թե հաղորդումը ներկայացրած ոստիկանության աշխատակցին այդ ինչ լիազորության իրականացման ընթացքում է հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը։

Եվ քանի որ դրա մասին հաղորդման մեջ բացարձակապես որևէ նշում չկա, ուստի հաղորդումը ոչ պատշաճ է եղել, ինչը հանգեցնում է ոչ իրավաչափ քրեական վարույթի նախաձեռնման, որն էլ ամբողջ քրեական վարույթն է դարձնում ապօրինի, ուստի ոչ իրավաչափ նախաձեռնված քրեական վարույթով Միքայել Սրբազանի դատապարտումը ևս ակնհայտ ապօրինի է եղել։

(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանն իր դատավճռում փորձելով հակադարձել պաշտպաններին, նշել է հետևյալը․«Մասնավորապես, նախ նշված փաստական տվյալները պարունակում են այն ներկայացրած մարմնի լրիվ անվանումը և համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե իրենց համար պարզ չէ, թե պաշտոնատար անձի որ լիազորության իրականացման ընթացքում է նրան հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը, ապա Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ոստիկանությունն իրականացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը»։

Կից տեղադրում եմ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդման պատճենը և ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին խնդրում եմ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջոցով այդ հողորդման մեջ գտնել այն տողերը, որտեղ հաղորդում ներկայացրած անձը նշել է, թե իբրև առերևույթ հանցանքի կատարման փաստն իրեն հայտնի է դարձել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը։

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու ևս մեկ ապացույց․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930