Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանը ձեռք է բերել փաստագրական և գեղարվեստական արժեք ունեցող անհայտ հեղինակի կտավ

Նոյեմբեր 09,2025 23:16

Մատենադարանը ձեռք է բերել փաստագրական և գեղարվեստական արժեք ունեցող անհայտ հեղինակի կտավ։
Մատենադարանի՝ որպես գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրման վերաբերյալ նյութերը սակավաթիվ են։ Կտավը կառույցի շինարարության վաղ փուլը պատկերող հազվագյուտ նմուշներից է։

Ըստ մեզ փոխանցված տեղեկության՝ խորհրդային տարիներին անձի պաշտամունքի քննադատության համատեքստում նկարիչը տնից հանել է կտավը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորապատկերում «Մայր Հայաստան» հուշակոթողի փոխարեն պատկերված է Իոսիֆ Ստալինի արձանը։

Կտավի ցուցադրությունը նախատեսվում է «1 տարվա հավերժությունը — Գ» ցուցադրության շրջանակում։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930