2023 եւ 2024 թվականներին Oragir.news կայքում հրապարակված երկու տարբեր հոդվածների հիմքով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմել էր դատարան մի դեպքում զրպարտության, մյուս դեպքում՝ վիրավորանքի հիմքով։
Երկու դեպքում էլ դատարանը բավարարել է հայցը մասնակի՝ պարտավորեցնելով լրատվական գործակալությանը հերքում տպագրել, սակայն պահանջվածից էապես նվազեցրել է դրամական փոխհատուցման չափը։
Հրապարակումների վերլուծությունը ցույց է տվել, որ հոդվածներում օգտագործված արտահայտությունները փաստացի տվյալներ պարունակող տեղեկատվություն է, այլ ոչ թե դատողություններ, գնահատականներ։ Ըստ ՏՎԽ կարծիքի`«Անկասկած է, որ երկու հրապարակումներում էլ տեղեկությունները հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Սակայն այդ հանգամանքը չի կարող գերազանցել անձի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, եթե լրատվամիջոցը չի ապացուցել հրապարակված տեղեկության ճշմարտացիությունը, կամ ակնհայտ չէ, որ ձեռնարկվել են միջոցներ փաստերն ստուգելու համար։ Այդ իմաստով Խորհուրդն արձանագրում է, որ պատասխանողը չի նշել, թե ինչ աղբյուրներից է օգտվել, եւ եթե նախընտրել է դրանք չբացահայտել, ապա կոնկրետ ինչ պատճառներից ելնելով, կամ՝ թե ինչ այլ օբյեկտիվ հանգամանքներ են խանգարել, որ տեղեկությունները հրապարակվեին ստույգ տվյալներով»:
Խորհուրդը հորդորել է հանրային եւ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հնարավորինս ձեռնպահ մնալ վիրավորանքի եւ զրպարտության հարցերով դատարան դիմելուց, դրսեւորել հանդուրժողականություն հանրային նշանակություն ունեցող թեմաների շուրջ ընթացող քննարկումների նկատմամբ, որոնք ծավալվում են լրատվամիջոցների հարթակներում, իսկ անհամաձայնության դեպքում:
Կարդացեք նաև
Ըստ Խորհրդի` պատասխանողը չի հիմնավորել, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու, թե որքանով են այդ տվյալները համապատասխանում իրականությանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.11.2025


















































