Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի Հայաստանի տղաների ու աղջիկների հավաքականները ամբողջական կազմով մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Նոյեմբեր 10,2025 00:02

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, այսօր ավարտեցին մրցելույթները:

Գերազանց հանդես եկան մեր աղջիկների եւ տղաների հավաքականները՝ ցույց տալով պատմական արդյունք: Վազգեն Բադալյանը վստահել էր հինգ մարզուհու, ու բոլորն էլ բարձրացան պատվո պատվանդան: Եվրոպայի արծաթե մեդալ նվաճեցին 50 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 54 կգ՝ Վարդ Ասատրյանը եւ 57 կգ՝ Էլեն Պապյանը, իսկ Անգելինա Հայրապետյանը՝ 52 կգ եւ Վարդուհի Ասլանյանը՝ 70 կգ, արժանացան բրոնզե մեդալի:

Ինչ վերաբերում է տղաներին, նրանք գերազանցեցին բոլոր սպասելիքները: Կարեն Աղամալյանի թիմը, որը մասնակից ուներ բոլոր քաշային կարգերում, ամբողջական կազմով մեդալակիր դարձավ՝ նվաճելով 4 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

Այս տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոն դարձան 54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 63,5 կգ՝  Անդրանիկ Մարտիրոսյանը, 67 կգ՝ Արգիշտի Հակոբյանը եւ 75 կգ՝ Սամվել Սիրամարգյանը: Պատվո պատվանդանի արծաթե աստիճան բարձրացան Հարություն Մարտիրոսյանը՝ 48 կգ, Վահրամ Դովլաթբեկյանը՝ 61 կգ, Տիգրան Հովսեփյանը՝ 57 կգ, Րաֆֆի Խաչատրյանը՝ 86 կգ եւ Տիգրան Խաչատրյանը՝ + 92 կգ: Իսկ 60 կգ քաշային Տիգրան Մակիչյանը, 71 կգ՝Արտյոմ Ստեփանյանը, 80 կգ՝ Ալբերտ Հարությունյանը եւ 92 կգ՝ Սարգիս Անդրիասյանը դարձան բրոնզե մրցանակակիր:

Մենք կարող էինք ունենալ նաեւ տղաների հինգերորդ չեմպիոնը: Տիգրան Հովսեփյանը, որին երկու ռաունդում մրցավարները տվել էին բացահայտ առավելություն, ոտքի վնասվածք ստացավ: Ու չնայած ցանկանում էր շարունակել մարտը, սակայն մեր հավաքականի մարզիչները հրաժարվեցին գրեթե 100 տոկոսանոց չեմպիոնությունից, քանի որ մարզիկի առողջությունն առաջնային է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930