Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Ալիեւն ասում է իր նպատակների մասին պարզ, որ հասկանանք, որ պետք է դեմն առնել, քանի հնարավոր է՝ դիվանագիտական մեթոդներով, ոչ թե Արցախի օրինակի պես՝ ասածները լուրջ չընդունել ու հետո ունենալ այն, ինչ ունենք

Նոյեմբեր 10,2025 09:15

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

12 տարի Իլհամ Ալիեւը նույն բանն է ասում՝ ասում էր դա, երբ կար հակամարտություն, և ասում է դա, երբ «խաղաղություն» է հաստատվել։ Առաջ ֆոկուսը Արցախի վրա էր, հիմա արդեն հարցը «լուծվեց», հիմա էլի նույն բանն է ասում՝ պարզ ու հստակ։ Ասում է՝ ես աչք ունեմ ձեր երկրի վրա, հայեր ջան, ուզում եմ զավթեմ, ինձնով անեմ։ Հիմա մեզ մոտ էլ դեռ ոմանք շարունակում են «ներքին լսարանի համար է ասում» դատարկ թեզը։ Ալիեւն ասում է իր նպատակների մասին պարզ, որ հասկանանք, որ պետք է դեմն առնել, քանի հնարավոր է՝ դիվանագիտական մեթոդներով, ոչ թե Արցախի օրինակի պես՝ ասածները լուրջ չընդունել ու հետո ունենալ այն, ինչ ունենք։ Արցախի կորուստը խաղաղ կյանք չէր կարող բերել, դա պարզ էր ցանկացած մեկի համար, ով տարրական գիտելիքներ ունի Ադրբեջանից․․․

Կա սա կանխելու դիվանագիտական, քաղաքական գործիքակազմ, որը կարող է կիրառել միայն պետական շահը սպասարկող իշխանությունը։ Հայաստանում դրա շուրջ պետք է լինի քննարկում՝ ով եւ ինչպես կարող է կանխել Ալիեւի զավթողական ծրագրերը ճիշտ ժամանակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930