Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց ԱՄՆ կոնգրեի նախկին նախագահ Նենսի Փելոսին

Նոյեմբեր 10,2025 10:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՔՈՆԿՐԵՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻ

Շաբաթ, 8 Նոյեմբեր 2025-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու քոնկրեսի նախկին նախագահ եւ այժմ ծերակուտականի անդամ Նենսի Փելոսի (Nancy Pelosi), իր խորհրդականին, ինչպէս նաեւ ծերակուտականի անդամ Աննա Էշուի (Anna Eshoo) ընկերակցութեամբ: Հանդիպումին ներկայ էին նաեւ Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Ռոստոմ Այնթապլեան եւ Սան Ֆրանսիսքոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձութեան ատենապետ Մատթէոս Սենեքերիմեան:

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը ընդգրկեց շարք մը հարցերու քննարկումը՝ Հայաստանէն մինչեւ Լիբանան, Միջին Արեւելեք եւ Միացեալ Նահանգներու հայ գաղութը:

Նենսի Փելոսի Ամերիկայի Դեմոկրատ կուսակցութեան բարձրագոյն ղեկավարներէն է եւ նոյն կուսակցութեան անդամներուն մօտ մեծ վարկ կը վայելէ: Ան միշտ մօտ եղած է հայ գաղութին եւ հայ ազգի իրաւունքներու պաշտպանութեան իր զօրակցութիւնը յայտնած է:

Յիշեցնենք, որ շաբաթ մը առաջ, արեւմտեան Ամերիկեայի Հայ Դատի գրասենեակին կազմակերպած ճաշկերոյթին, Վեհափառ Հայրապետը եւ Նենսի Փելոսին իրենց խօսքերը ուղղած էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930