Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը

Նոյեմբեր 10,2025 10:23

Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է որոշել տնային կալանքը և բացակայելու արգելքը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։

Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930