Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և բռնկվել:
Ավտովթար-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































