Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ արվեստագետները տորթով իրենց «շնորհակալությունը» հայտնեցին Ռուսաստանին

Նոյեմբեր 10,2025 11:22

Արվեստագետ Կարեն Քյուփելյանը այսօր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 5-րդ տարելիցի առիթով իր «շնորհակալությունը» հայտնեց Ռուսաստանի իշխանությանը:

 

Նա խորհրդանշական տորթով բողոքի ակցիա անցկացրեց Երեւանում ՌԴ դեսպանատան առջեւ:

Լրագրողների հետ զրույցում Քյուփելյանն ասաց՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախ եկած ռուսական զորքին արցախցիները շնորհակալություն հայտնեցին, արդյունքը եղավ Արցախի հայաթափումը:

«Կարսի պայմանագիրն ու նոյեմբերի 9-ը ուղիղ կարմիր թելով կապված են… ես՝ որպես արվեստագետ չեմ հանդուրժում օտարի կնքածը: Ո՛չ 29.000 քկմ ո-վ է իրական Հայաստանը, ո՛չ իրենց կուլիսային պայմանավորվածություններով կամ համաշխարհային փաստաթղթերով է: ՀՀ շահերը պետք է ներկայացվեն, բայց ոչ մեկը չի ներկայացնում ժողովրդի շահը »,- Aravot.am-ին ասաց Քյուփելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930