Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից

Նոյեմբեր 10,2025 12:45

«Ազատություն». Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կկայացվի ՀԾԿՀ-ի նոյեմբերի 13-ի նիստում:

Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, ըստ որոնց 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։

Որպես երկրորդ հիմք հանձնաժողովը ներկայացրել է ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։ Դրանք արձանագրվել են «Գեղամա», «Արաքս», «Ղարս», «Դեբեդ» մասնաճյուղերում։ Օրինակ, հանձնաժողով ներկայացրած տվյալներով, Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ի տարբեր տեղամասերի պետեր հրահանգել են ապահովել հոսանքի կորուստներ տարբեր տոկոսներով։

Որպես երրորդ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար նշվել է ընկերության կողմից «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ Նշված վարկերը ստացվել են Հայաստանի առևտրային բանկերից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930