Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա-ն ընդունեց Քալիֆորնիոյ նահանգի փոխկառավարիչը, մինչ Կեվին Նյուսըմ երկրէն դուրս կը գտնուէր

Նոյեմբեր 10,2025 12:12

CiliciaTv. Սան Ֆրանսիսքօ ժամանած օրը՝ Ուրբաթ, 7 Նոյեմբեր 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր իջեւանած պանդոկին մէջ ընդունեց Քալիֆորնիոյ նահանգի փոխ կառավարիչ Էլէնի Քունալաքիսը, մինչ կառավարիչ Կեվին Նյուսըմ երկրէն դուրս կը գտնուէր:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու հայ դատին, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան, Ամերիկայի հայ գաղութին, Միջին Արեւելքի հայութեան եւ յարակից հարցերու: Հետաքրքրական զրոյց մը կայացաւ Վեհափառ Հայրապետին եւ փոխ կառավարիչին միջեւ յիշեալ հարցերուն շուրջ՝ նկատի ունենալով Քունալաքիսի յունական ծագումն ու յոյն ուղղափառ եկեղեցւոյ հետ անոր սերտ առնչութիւնը:

Հանդիպման ներկայ էին նաեւ Հայ Դատի արեւմտեան շրջանի պատասխանատուները, որոնք անդրադարձան յատկապէս Քալիֆորնիոյ հայ գաղութին առնչուած կարգ մը հարցերու:

Նորին Սրբութեան կողքին էին Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Ռոստոմ Այնթապլեան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930